Search
Close this search box.

«Ժողովուրդ»․Ինչ է կատարվել ԱԺ գնալու ճանապարհին և ինչու է ազատվել ՔԿ ծառայության պետը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեեւ խոր արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգը Ատոմյանին համարել է թույլ ղեկավար եւ ուշագրավ բացահայտումներ արել նրա ղեկավարման շրջանում: Նրա հեռացումը ձգձգվում էր, քանի որ դեռ հարմար կադր չունի Նիկոլ Փաշինյանը, բացի այդ, օգոստոսի 1-ին նա գաղտնի որոշում է կայացրել, ինչի պատճառով Փաշինյանի հրահանգով անմիջապես ազատվել է պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝պայմանով, որ ոչ ոք չիմանա:

Բայց, ի վերջո, նախարարությունից, նաեւ ԱԺ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջանքերով ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավարին, եւ Նիկոլ Փաշինյանը բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Սերգեյ Ատոմյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց.«Տեղեկությունները սուտ են։ Ինձ նման հարցով չեն դիմել. եթե դիմեն, ու որեւէ բան օրենքի շրջանակներից դուրս է, որեւէ քայլ չի կարող այս կողմ այն կողմ լինի, ում հետ ուզում է կապված լինի»։

Իսկ մեր աղբյուրները պնդում են պաշտոնանկության ներկայացված իրական պատճառը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL