Այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում նշված գյուղի իր տանը 47-ամյա Արթուր Կ․-ն տան ջերմատան տանիքից կապված գործվածքային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։