«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
««Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականացնել իշխանափոխություն և դա սկսել Երեւանի ավագանու ընտրություններով»,- ասել է Թևանյանը «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ։
Նա շարժման քաղաքապետի թեկնածուն է։
«Ես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատս և մասնակցում եմ ավագանու ընտրությանը հանուն իշխանափոխության։ Անելիքը մեկն է լինելու․ կա՛մ կվերադառնանք այնտեղ որպես իշխանություն, կա՛մ իշխանությունն այնտեղ այլևս անելիք չպետք է ունենա»,- ասել է նա։
«Եվ հիշեք, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը բոլորիս ու յուրաքանչյուրիս անելիքն է։ Հայաստանի իշխանությունն այլևս օրենքից դուրս է»,- ընդգծել է Թևանյանը։