Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. «Հոտն իրապես անտանելի էր». սայլը տեղից շարժվեց. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկել են Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագժերի վերակառուցման աշխատանքները, տեղեկացրել է ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. ««Վեոլիա Ջուր» ընկերության հետ մենք վաղուց ունեցել ենք պայմանավորվածություն այս հարցի շուրջ, իսկ հիմա արդեն ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ»:

Գ.Ղլեչյանի խոսքով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թաղապետարանները ևս կներգրավվեն կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներում:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Այսօր եղանք Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածքում և տեղում ծանոթացանք իրավիճակին։ Այստեղ աշխատանքներ են տարվում՝ խնդրին լուծում տալու նպատակով։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ իրենց հանձնարարել են փորել, իրենք էլ փորում են, ոչնչից տեղյակ չեն։ Կարճ ժամանակ անց մոտեցավ նաև խողովակներով բեռնված մեքենան։

Հոտն իրապես անտանելի էր։ Հարակից շենքերի բնակիչներն ասացին, որ տարիներ շարունակ բողոքել են տարբեր պետական կառույցներին, սակայն խնդիրը լուծում չի ստացել»։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ նշում է. «Փաստորեն, ինչ-որ մեկը պետք է ծեծ ուտի, որ քաղաքային իշխանություններն իրենց պարտականությունները կատարեն: Ափսոս, որ տարիներ ձգվող այս վիճակի մեղավորները չեն ծեծը ուտում»:

 

Please enter a valid URL