Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ընդունարանում վիճաբանել է բուժքրոջ հետ և ձեռքին եղած հեռախոով հարվածել նրան։
Ոստիկանները պարզել են, որ ահազանգը տվել է բուժքույր, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 41-ամյա Նելա Վարդանյանը։
Պարզվել է նաև, որ նրան հեռախոսով հարվածել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արաքս Հակոբյանը։
Պատճառը եղել է այն, որ Ա. Հակոբյանն իր հղի կնոջը տեղափոխել է Գավառի բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ էլ որոշ ժամանակ անց ամուսնուն տեղեկացրել են, որ պտուղը մահացած է, իսկ կնոջն էլ վիրահատել են։
Ամուսինն էլ ծննդատնից իջել ու բարկությունը թափել է ընդունարանի քրոջ վրա։