Search
Close this search box.

22 կրակոց է արձակել. ինչ է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցեզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ վնասելով դրանք, այդ կերպ անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, տագնապի և վախի զգացում առաջացնելով բնակչության շրջանում, բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ և որպես զենք գործադրվող հրացանով վնասելով գույքը, հայտնում են Արցախի Հանրապետությհան դատախազությունից:

«Ս.Մ.-ն ձերբակալվել է:

Փաստի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով /Խուլիգանությունը/ : Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Please enter a valid URL