Search
Close this search box.

«Ամենացավալի արձանագրումը․ Նուբարաշենում ՀՀԿ-ն և յուր թեկնածու Տարոն Մարգարյանն 85% ձայն են հավաքել». Արարատ Միրզոյան

Քանի որ “Կոյուղաջրերն ընդդեմ քաղաքապետի” միջադեպը շարունակում է զանազան մեկնաբանություններ ստանալ, հարկ եմ համարում մի քանի արձանագրում անել․

— Ավագանու ԵԾ խմբակցության անդամները իրականացրել են քաղաքական ակցիա, պերֆորմանս՝ դիտողների համար գուցե ոչ այնքան հաճելի ու ներկաների համար հաստատ ամենևին ոչ բուրումնավետ, բայց քաղաքական ակցիա։ Ինքս էդպես չէի անի, բայց չեմ կարող չընդունել նրանց՝ էդպես անելու իրավունքը։

— ՀՀԿ ֆրակցիայի որոշ անդամներ, այդ թվում մի փոխքաղաքապետ և քաղաքապետի խորհրդական, բռնություն են գործադրել ավագանու անդամի նկատմամբ։ Սա քաղաքանապես անթույլատրելի է։

— ՀՀԿ ֆրակցիայի որոշ անդամներ բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ։ Սա իրավական և բարոյական առումներով անթույլատրելի է։

— Միջադեպի մասնակիցների միջև հավասարության նշան դնելը իրավիճակի սթափ և ադեկվատ գնահատական չէ։

— Նուբարաշենում կոյուղաջրերի խնդիրը կա և շարունակում է մնալ չլուծված։

— Այս ամենի մեջ ամենացավալի արձանագրումը․ Նուբարաշենում ՀՀԿ-ն և յուր թեկնածու Տարոն Մարգարյանը 85% ձայն են հավաքել՝ ամենաշատը Երևանում։

Արարատ Միրզոյան
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր

Please enter a valid URL