Search
Close this search box.

«Ականատես եղա մի ահավոր երևույթի». Արա Պապյան

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այս երկու օրը ականատես եղա մի ահավոր երևույթի, որի գոյության մասին ենթադրում էի, բայց փաստեր չունեի։

Ուրեմն, գրեթե ամեն օր ֆեյք խոստումներ տվող վարչապետ ունեցողները (քանի որ դրանք չեն կատարվում), ֆեյք օրենքներ ընդունող խորհրդարան ունեցողները, (քանի որ դրանք ևս չեն կատարվում), ամեն օր ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին հանրայինից ֆեյք պրոպագանդա լսողներն ու լռողները, պատրաստ են աղմուկ ու ղժժոց բարձրացնել մի անշառ ու պարզունակ ֆեյք լուրի վրա։ Լուրի, որը տարածման վրա, ի տարբերություն վերը նշված օրինակների, հանրային ոչ մի լումա չի ծախսվել և հանրայնորեն վտանգավոր չէ։
Հետո ասում եք՝ ինչո՞ւ ենք այս օրին։ Որովհետև, երբ պետք է խոսել՝ չեք խոսում։ Երբ պետք է լռել՝ աղմկում եք։
Ի դեպ, մեդիագրագիտության մասին։

Ձեզանից քանի՞սն են մեդիագրագիտություն սովորել Միացյալ Թագավրության արտգործնախարարության և աշխարհի լավագույն համալսարաններից Օքսֆորդի ու Բիրմիգհամի կողմից կազմակերպած մեդիագրագիտության հատուկ դասընթացում»:

Please enter a valid URL