Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի արևմտյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում այսօր այցելել է Տավուշի մարզի անկլավներից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Չայլը գյուղ։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևը այստեղ մասնակցել է Չայլը-Ղարափափախ ճանապարհի բացմանը, որը միմյանց է կապում Ղազախի շրջանի Հայաստանի հետ սահմանին գտնվող այս երկու բնակավայրերը։
Ուղևորության ընթացքում Ադրբեջանի նախագահը այցելել է նաև Ղազախում տեղակայված համանուն առանձին սահմանապահ դիվիզիայի կայազորային համալիր։