Search
Close this search box.

ՖՈՏՈ. 1-2 օրվա ընթացքում Արտակին առաջնագծից կիջեցնեն ու կտանեն բանտ. Նաիրի Հոխիկյանն ահազանգում է

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտակ Ստեփանյանը տարիներ շարունակ առաջնագծում է, աչքի է ընկել մարտական բարձր պատրաստականությամբ, մասնակցել Վարդենիսի առաջնագծի պաշտպանության մարտերին և բազմիցս արժանացել հրամանատարության շնորհակալագրերի։ Բայց այսօր Արտակին կալանավորում են և իջեցնում դիրքերից լոկ այն բանի համար, որ 2019-ին Վարդենիսում ներքաշվել է ծեծկռտուքի մեջ։

2022-ին դատարանը դադարեցրել է Արտակի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով, սակայն մեղադրող կողմը բողոքարկումներով շարունակել է պնդել, որ առաջնագծում կանգնած զինծառայողը պետք է բանտում հայտնվի, իսկ այդպես կոչված տուժող Խաչատուր Գյուլումյանը, որն ստացել է թեթև մարմնական վնասվածք, համագյուղացիների պատմելով, խուսափել է 44-օրյա պատերազմից, նույնիսկ չի ցանկացել մասնակցել իր ծննդավայրի պաշտպանությանը և հիմա անգամ Հայաստանում չէ։
5 անչափահաս երեխաների հայր Արտակ Ստեփանյանի գործով վերաքննիչ դատարանի վճիռը ժամանակին չի հասել նրան, բայց համարվել է պատշաճ ծանուցված, ու առաջիկա 1-2 օրվա ընթացքում Արտակին առաջնագծից կիջեցնեն ու կտանեն բանտ։

Այսպե՞ս ենք գնահատում մեր զինվորներին’ ժողովրդական լեզվով’ տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել։

Please enter a valid URL