Search
Close this search box.

Նոր տեղեկություններ. Գյումրիում քաղաքացnւն դանակահարած անձը փորձել է կյանքին վերջ տալ

Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա և 40-ամյա երկու տղամարդ: Հաղորդվել էր նաև, որ 36-ամյա Արշակ Սարդարյանը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում վեց տղամարդկանց միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչը դանակահարել էր 36-ամյա Արշակ Սարդարյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Նաև դանակով խփել և վնասել էր 40-ամյա տղամարդու ձեռքը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում Մասիս քաղաքի 35-ամյա բնակչին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 19.05-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է: Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

Please enter a valid URL