Search
Close this search box.

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների հարցով որոշում ունի

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քրեական գործի շրջանակներում կալանավորված Արմեն Աշոտյանը։

«Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաեւ իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- հայտարարել է Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը լինելու է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն։

Please enter a valid URL