Search
Close this search box.

Կարեւոր է, որ թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռ ընթանա. Ֆիդան

Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացն արագացել է։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում «Դեսպանների 14-րդ կոնֆերանսի» բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հարավային Կովկասում կայունության, բարեկեցության եւ անվտանգության ապահովման համար կարեւոր է, որպեսզի թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանա զուգահեռ»,- նշել է նա։

Please enter a valid URL