Search
Close this search box.

Խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու դիմումը․ Արթուր Օսիպյան

Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման քաղաքացիական նախաձեռնության անդամներին այսօր գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաեւ տարբեր ակցիաների եւ հանրահավաքների անվտանգության ապահովումը։ Պատասխանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»-ի անդամ Արթուր Օսիպյանը։

«Տրանսպորտային անցակետերով երթեւեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայությունը», — նշված է խաղաղապաների պատասխանում, որը հրապարակել է նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանը։

Ուրբաթ օրը շարժման անդամները ժամանել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր եւ պահանջել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ ապահովելու իրենց անվտանգությունը ավտոբուսներով ավտոերթ իրականացնելու ժամանակ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ռուս խաղաղապսհները խոստացել էին գրավոր պատասխանել ցուցարարների հարցերին։

Please enter a valid URL