ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այսօր երեկոյան Երեւանում 39-ամյա երիտասարդին սպանելու դեպքից։ Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը եղել է խանդի հողի վրա։ Ավելին ենթադրյալ սպանողը բարերար է, եւ սպանությունը, նախնական վարկածով, կատարել է պարգեւատրած զենքով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի,որի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 39-ամյա Արսեն Հովսեթյանն է։