Search
Close this search box.

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել 4 հայի նկատմամբ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Տուապսե շրջանում՝ Դեդերկոյ բնակավայրի մոտ, երեք տղամարդու վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպի արդյունքում Դեդերկոյ գետի մոտ 41 և 38 տարեկան տղամարդկանց դի է հայտնաբերվել։

Հարձակման ենթարկված երրորդ անձը՝ 21-ամյա երիտասարդը, վիրավորվել է և կարողացել է փախչել։  Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ 

Նախնական տվյալներով՝ դեպքից հետո ՌԴ չորս քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Հանցագործության մեջ կասկածվողների թվում են Կարեն Ուստյանը, Վարդան Թուլումջյանը, Ալբերտ Էկզարյանը և Արտյոմ Թուրքմենյանը։

Please enter a valid URL