Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց․ Տիգրան Աբրահամյան

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետեւ իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման եւ մարդկանց ապագայի մասին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար:

Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը եւ դրա մասին հպարտ խոստովանողը, բավարար է նրան ճանաչելու համար:

Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու եւ այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձեւավորվել էր:

Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարեւոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:

Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ, որովհետեւ նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու եւ Արցախի հանձնման մասին:

Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը քպ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` քպ շտաբի հայտնի լուսանկարը վկա:

Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետեւ իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման եւ մարդկանց ապագայի մասին»,- գրել է նա:

Please enter a valid URL