Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը ահազանգում է․ «Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։ Խմբի ցանկություը մեկն էր, մտնել ջրաշխարհ,սրտի թրթիռով կտրել անցել էին երկար ճանապարհ ու հույս հավատով, որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն, բայց արի ու տես փակ է Ջրաշխարհ-ի դռները իրենց առաջ։ Պատճառը, ծիծաղելի, կխանգարեն մյուսների հանգիստը։
Ուր մնաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանությունը, ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը»,-նշել է Հասմիկ Սողոմոնյանը:
Ի դեպ ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու ահազանգին:
«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: