ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 9-ին հիմնարկության վարչական տարածքի արտաքին պահպանության արգելագոտու 5-րդ հատվածում ներնետման արդյունքում հայտնաբերել են կասկածելի փաթեթ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ զննությամբ փաթեթում հայտնաբերվել է 5 հատ գործարանային փաթեթավորան դեղահաբի ժապավեն՝ ամեն մեկի մեջ 7 հատ դեղահաբ։
Հայտնաբերվել է նաև 7 հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որոնց մեջ եղել է կանաչավուն կասկածելի զանգված։ Իսկ սպիտակ թղթի մեջ եղել է շագանակագույն երանգ ունեցող մոտ 1.4 գ. փոշենման զանգված։
Հայտնաբերվել են նաև սպիտակ գույնի կասկածելի դեղահաբեր, սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։
Հայտնաբերվել է նաև «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, որի մեջ տեղադրված է եղել 2 բաժանորդային քարտ։
Նույն փաթեթի մեջ հայտնաբերվել է նաև ծխախոտի գործարանային տուփ, որտեղ եղել է առանձին պոլիէթիլենային տոպրակով 4.2 գ կանաչավուն ամբողջական զանգված։
Փաստի առթիվ «Դատապատյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում և հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պետք է պարզվի, թե ով և ում համար է նշված թմրանյութերով «հարուստ ավարը» նետել ЦБ-ի տարածք։