Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենում Գյումրիի Քաղաքային մարզադաշտում:
«Այս տոնը առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը` հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը` հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու` ի հեճուկս բոլոր բարդությունների, դժվարությունների, այս օրը նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու, պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։