Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական՝ 3-ը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 3-ի մասին, ընդ որում՝ 2 դեպքում այն բանից հետո, երբ մահվան լուրը և թաղման լուսանկարները արդեն ակտիվորեն տարածվել էին համացանցում և որոշ լրատվակայքերում:
• Հունվարի 10-ին հուղարկավորել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu): Դատելով բաց աղբյուրների ուսումնասիրությունից՝ Շահմարովը, ամենայն հավանականությամբ, սպանվել/մահացել է Աղդամի ուղղությամբ՝ հունվարի 9-ին:
• Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Թարթառի շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։
• Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն (Mənəfov İbrahim Möhsüm oğlu):
• Հունվարի 20-ին մահացել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Ըստ բաց աղբյուրների՝ գնդապետը մահացել էր ականի պայթյունից, իսկ ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ նա մահացել է վարժանքների ժամանակ՝ չնշելով մահացածի կոչումը:
Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները: