Վրաստանի Ռաճայի շրջանում ավերածություններ պատճառած աղետը նաև մարդկային կյանքեր է խլել:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը։ Զոհերի հարազատներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում և մաղթում ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», — գրել է նա: