«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն իր էջում գրում է. «Այսպես երկար շարունակվել հնարավոր չէ։
Նվաստացված ու պարտված ժողովուրդը չի կարող արժանապատիվ ու արդյունավետ պետություն ստեղծել, եթե իր վաղվա օրվա վերաբերյալ չունի համակարգված ու ռազմավարական հայեցակարգ։
Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատեց ու դուրս բերեց իր ժողովրդին պարտված ժողովրդի սինդրոմից, ու գտավ իր խնդիրը լուծելու ձևն ու եղանակը։
Հիմա մեր ժամանակն է։ Պետք է դուրս գանք այս խեղճի վիճակից, պետք է դուրս գանք որբի ու մուրացողի դերից ու սկսենք ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման գործընթացը՝ ստեղծելով տարածաշրջանում ամենաարդյունավետ, ամենաանվտանգ ու ամենակայուն պետությունը։
Հավատում եմ, որ ստեղծելու ենք արդար հասարակություն ու իրապես արդար Հայաստան․․․»: