Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության մասին տեղեկացա։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը հայտնում է, որ այն տոն է բոլորիս համար և ուրեմն միայն տոնական ու ջերմ մթնոլորտում անցկացնենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբող այս միջոցառումը։
․․․Դե եթե համաժողովրդական տոն է, համաժողովրդական քեֆչի, դարդ ու ցավ չունեցող Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան ու պաշտոնեական ողջ կազմով այնտեղ կլինի։ Իսկ վաղը, ինչպես նաև հաջորդ օրերը, Արցախից հաղորդում են, որ Արցախի համար որոշիչ օր է լինելու։
25 ավտոբուսներով արցախցիներ են տանում Հակարի կամուրջ։ Տանողը Օսիպյան Արթուրն է, վառելիք տվողն էլ Սամվել Բաբայանը։ Արայիկը, իբր թե , Նիկոլի հետ այս ամենի հետ կապ չունի։ Արթուր Օսպյանն էլ Արայիկի կեղծ ընդդիմադիրն է։ Ի՞նչ է սպասվում այնտեղ, ի՞նչ է ծրագրված, արդեն պարզ երևում է։
Նիկոլ Փաշինյանի նկարագրած ամենահրեշավոր պատերազմը և համաժողովրդական քեֆ ուրախությունը հենց սա է։ Երբ ազգի մի մասին կոտորում, սովամահ են անում, մյուս մասին էլ այնպիսի աղմուկով են քեֆերի մեջ մխրճում, որ նրանք չիմանան, թե իրենց քթից այն կողմ ինչ է կատարվում։
Արցախցիների Հակարի կամուրջ տանող երթի օրը պատահակա՞ն եք համարում։ Նույն հո՞տը չի փչում, երբ ինչ որ դժոխային բան կատարվելուց առաջ իշխանություններն իրենց անտեղյակ են ցույց տալիս։ Ու հատկապես արցախյան երթը պիտի համընկներ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության հետ։ Նիկոլ Փաշինյանն էլի անտեղյակ է ցույց տալու , Արայիկ Հարությունյանն էլի խաբար չի լինելու , իրենք կարևոր գործերի մեջ են թաղված։ Ամեն ինչի մեղավորը լինելու են շարքային արցախցիները, որոնք տարվում են Հակարի կամուրջ։ Որոնք տարվում են թշնամու երախ։ Հիմա՞ էլ կասեք, թե պատահական համընկում է։
hraparak.am