Hraparak.am-ը գրում է. Արցախից ասում են, որ վաղը վճռորոշ օր է լինելու։ Մարդիկ կան, որ վաղվա խաղաղ երթից ոգևորված են, ասում են, որ խաղաղ ու անզեն երթը՝ Հակարի կամուրջ, ցույց կտա արցախցիների կամքը, միասնությունը։
Որ երթի մեջ, իրոք, հայրենասիրական նկրտումներով մարդիկ կլինեն, չեմ կասկածում։ Իմ անհանգստությունը հենց այդ հայրենասեր մարդկանց ճակատագրի մասին է, որոնց թվում է, թե իրենց երթով կարող են ինչ որ բանի հասնել։ Փորձել եմ Արցախից տարբեր ուղղություններով ճշտել, թե ովքեր են երթի կազմակերպիչները, որովհետև կազմակերպիչներից է կախված, թե մարդկան ուր կամ ինչի են տանում։ Ինչ ծրագիր են հետապնդում։ Տարբեր աղբյուրներ նույն բանն են հաղորդում՝ երթի կազմակերպիչը կեղծ հակաԱրոյական, Օսիպով- Արթուրն է։
Վառելիք տվողն էլ արցախյան քնքշաբանությամբ ասացին՝ Իժուկն է՝ Սամվել Բաբայանը։ Այնպես որ՝ Հայաստանը Արայիկի հետ լավ էլ ընդհանուր կապի մեջ է։ Միասին գործում են Արոյի՝ Արայիկ Հարությունյանի հրամանով՝ ինտեգրման ծրագրով, որին մեծամասնությունը դեմ է։
Հաղորդեցին նաև, որ վաղվա արդյունքներից կերևա, թե ինչ քաղաքականությամբ են փորձում Արցախը ինտեգրել։ Այնպես որ, վաղը որոշիչ օր է լինելու Արցախի համար։
Միաժամանակ ավելացնում են, որ որոշիչ է լինելու շատ վատ իմաստով։