«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը։ ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցված համաձայնագրին հասնելու ուղղությամբ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։