Search
Close this search box.

Անպատժելիությունը կանաչ լույս է նոր ոճրագործության համար. ԱԳՆ փոխնախարարը՝ Ալիևի հայտարարության մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն իր քաղաքական կյանքի առաքելության մասին:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։

Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը:

Please enter a valid URL