Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ Անկարայում Գերագույն ռազմական խորհրդի նիստում հայտարարվել է երկրի ռազմական ղեկավարությունում նոր նշանակումների մասին։
Երկրի ղեկավարը ստորագրել է խորհրդի համապատասխան որոշումները։
2-րդ բանակի հրամանատար, գեներալ Մեթին Գյուրաքը նշանակվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կգլխավորի գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուն։
Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվը 266-ից կավելացվի մինչև 286։
Հանդիպումը փակ է եղել մամուլի համար և տևել է մոտ 3 ժամ։