Search
Close this search box.

Պուտինը դիմել է ՌԴ բոլոր պաշտոնյաններին

Ռուս բոլոր պաշտոնյաները պետք է երթեւեկեն հայրենական արտադրության մեքնաներով, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը մշակող արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ նախարարությունները եւ գերատեսչությունները, ինչպես նաեւ վարչությունները խնդրում են շարունակել արտասահմանյան արտադրության մեքենաների գնումը եւ անգամ շեշտը դրանց վրա դնել։

«Ես ասացի, որ դա պետք է լիովին բացառվի։ Եվ երկրի բոլոր պաշտոնյաները պետք է երթեւեկեն հայրենական ավտոմեքենաներով»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նրա կարծիքով՝ ոչ մի ահավոր բան չկա նրանում, որ «ինչ-որ տեղ ավելի համեստ կլինի»։

Please enter a valid URL