Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիսի վարչական տարածքում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ձիավարը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Ժորա Մ․-ն ընկել է ձիու վրայից և մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։