Search
Close this search box.

Արցախի աջակցության հացադուլ Կոպենհագենում՝ Եվրամիության ներկայացուցչության առջև

Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Այս մասին գրում է Հայերը Դանիայում/Armenians in Denmark ֆեյսբուքյան խումբը։

Ովքեր կարող են, ովքեր մտահոգված են, ովքեր ցանկանում են իրենց օժանդակությունը ցուցաբերել, (անկախ սեռից, տարիքից ու ազգությունից) միացեք մեզ այս ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև։ Հասցեն՝ Gothersgade 115։

Միանալ ցանկացողները կարող են այս խմբում՝ Armenians in Denmark գրառման տակ հաստատեն։

Դանիայում և Դանիայից դուրս ովքեր չեն կարողանա մեզ ֆիզիկապես միանալ Կոպենհագենում, խնդրում ենք մեզ միացեք հացադուլով ու անպայման այդ մասին տարածեք ձեր սոցեալական հարթակներում։

Հ.Գ. Հացադուլը սկսվում ենք վաղը երեկոյան, իսկ ԵՄ ներկայացուցչության մոտ կլինենք վերը նշված ժամանակահատվածում:

Please enter a valid URL