Search
Close this search box.

ՔՊ-ն մոտ 506 մլն դրամ է հավաքել ընտրությունների համար

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ», հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։

Նա հայտնել է, որ նշված գումարը հավաքվել է թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում։ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին:

Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

Please enter a valid URL