Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյանը սպասում է խաղաղապահների պարզաբանմանը

Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտրարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զորախմբի պարզաբանումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ նրանք չեն ապահովում Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, եւ մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,-ընդգծեց վարչապետը:

Please enter a valid URL