Search
Close this search box.

Ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում է. Փաշինյանի ահազանգը

Ժամանակն է կամ գուցե անցել է այդ ժամանակը, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ: Ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում է, և պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում ջրի ճգնաժամը ահագնանում է ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ և ջրի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով:

Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ոչ մեկս չենք պատկերացնում, թե ջրի խնդիրը ՀՀ-ում ինչ ծավալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղա նրան, որ ՀՀ-ի ամենամեծ գյուղերից մեկն ուներ ջրի խնդիր, սակայն ես ճանապարհներին տեսա մի քանի աղբյուր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:

Այստեղ ինչ-որ պատճառահետևանքային կապ կա: Մի կողմից տեսնում ենք գյուղեր, որտեղ ջուր չկա, մյուս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից անընդհատ ջուր է հոսում, ու ոչ մեկ չի ասում՝ այս ջուրն ում հաշվին է հոսում»,- ասաց նա:

Վարչապետն արձանագրեց, որ ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է: Նրա խոսքով՝ մենք այստեղ գիտելիքի խնդիր էլ ունենք․ չգիտենք ինչ է նշանակում ջրի կառավարում:

Please enter a valid URL