Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն օդանավավարության տարրեր են կատարել: Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օդաչուների հաստիքային կազմը թռիչքներ է իրականացրել տարբեր բարձրություններում ցերեկային և գիշերային ժամերին:
Զինծառայողների ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են անհատապես, զույգերով, օղակներով և էսկադրիլիաներով «Էրեբունի» ավիաբազայի երկնքում։
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել են ՀՀ-ում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայողներ, գործարկվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ: