Search
Close this search box.

Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել․ Տիգրան Աբրահամյան

«Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Յուրաքանչյուր օր, երբ Արցախում իրադարձություններն առավել ծայրահեղ բնույթ են ստանում, նվազում է սովորական գործիքակազմով հարցի հանգուցալուծմանը գնացող լուծումները:

Հացի ու բառիս բուն իմաստով ֆիզիկական գոյության կռիվը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ծայրահեղ միջոցներ:

Ստեղծված բարդ իրադրության պայմաններում որևէ արտաքին գործոն չի աշխատի, եթե նույնիսկ դրա հնարավորությունը բացվի, եթե ներսում` Արցախում դիմակայելու կամք ու անսահման ձգտում չլինի:

Մինչ այս պահն արցախցին մեծ տառապանքների գնով ցույց է տվել, որ իրենից կախվածն անում է ու կանի միայն թե դրանով կարողանա իր հողին ու ջրին տեր կանգնի:

Ցավոք մինչ այս պահը ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև Հայաստան պետությունից (չխառնել ամենօրյա պայքարի մեջ գտնվողների հետ) որևէ լուրջ ազդակ չկա:

ՀՀ իշխանությունը շունչը պահած սպասում է, թե երբ արցախցին կդադարեցնի պայքարը, իսկ ինքը վերջապես կհայտարարի, թե գիտեք` չստացվեց, փորձեցինք, բայց չեղավ` պատճառներ բերելով, պայմանական, Բաթումի պայմանագրից մինչև սովետական միության փլուզում»։

Please enter a valid URL