Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «Արցախում խաղաղ ակցիա է նախապատրաստվում՝ դեպի Հակարիի կամուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի ֆեյսբուքյան էջից։
*«Այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կանգնեցված են ավտոբուսներ, որոնց վրա գրված է՝ «Խաղաղ երթ դեպի Հակարիի»»։
* Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են ավտոբուսներով մատենալ Հակարիի կամրջին. «Ակցիայի ընթացքում նպատակ չկա, որևէ ուժի կիրառման, բռնությունը բացառված է. ակցիային կմասնակցեն նաև կանայք»։
* Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ սա հասարակական ակցիա է և իշխանությունը որևէ կապ չունի, «միայն պետք է որոշ ռեսուրսներ տրամադրեն ու տրամադրել են»։