Search
Close this search box.

Դահուկները արդեն Փհենչհանի ճանապարհին են. ՀԱՕԿ հայտարարությունը հայ դահուկորդի մարզագույքի կապակցությամբ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է.

«Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»:

Հիշեցնենք, որ 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը նշել էր, որ մնացել է առանց անհրաժեշտ մարզագույքի է և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել:

Please enter a valid URL