Search
Close this search box.

Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պատվո նշան» շքանշանով պարգևատրել է Ռուսաստանի հերոս Ահմատ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովային` Ռամզան Կադիրովի մորը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չեչնիայի ղեկավարի մորը մրցանակը շնորհվել է նրա ակտիվ հասարակական գործունեության համար:
Այմանի Կադիրովան ղեկավարում է հանրապետությունում գործող հիմնադրամը, որը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Ռուսաստանի նոր շրջանների բնակիչներին:

Նշվում է, որ Կադիրովան արդեն տասը մրցանակ ունի, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների Բարեկամության շքանշանը:

Բացի այդ, Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել հումորիստ Վլադիմիր Վինոկուրին, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին:

Please enter a valid URL