Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղված պահանջները տեղին չեն. Զախարովա

Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության հետ կապված, կրկնակի անտեղի են թվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ բարձրագույն մակարդակով քանիցս նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի ավանդը անվտանգության ապահովման գործում՝ նրա տեղակայման գոտում, շեշտադրվել է նրա գործունեության անհրաժեշտությունը իրադրության կարգավորման համար։

«Ուստի, ամեն բան կասկածի տակ դնելու նման ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է արվում դա։ Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»,- ասել է Զախարովան։

Please enter a valid URL