Search
Close this search box.

Արենի Մարկոսյանին հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել են վերադառնալ Լիբանան․ ԱԺ պատգամավոր

ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանին ստիպել են վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր ՀՀ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Արենի Մարկոսյանին 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան», — գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը «Զվարթնոց» օդանավակայանից տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան։ Մարկոսյանը ՀՀ էր ժամանել Լիբանանից և պատրաստվում էր Երևանից ուղևորվել Վաշինգտոն, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

Please enter a valid URL