Արցախցի Ռուզաննա Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատավ, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ, ո´չ կոնֆետ, ո´չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։
Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է»: