«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաեւ՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին:
Այդ նպատակով կառավարությունն անգամ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Իսկ հիմա խնայված գումարները ծախսվում են նման բաների վրա. ի դեպ, այս երկու կառույցների ղեկավարները վարչապետի խորհրդականներ Արսեն Ավակ Ավակյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն են»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: