2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից հումանիտար օգնության արգելքը ավելի է խորացրել 7-ամսյա շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի զրկանքները։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ամենաանհրաժեշտ և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի և դիմադրողականության նվազման»,-գրել է նա։