Search
Close this search box.

«Ժամանակ». Գործազուրկ կդառնան. «Հայփոստի» աշխատակիցները խուճապի մեջ են

«Ժամանակ» թերթը գրում է. « Նախկինում տեղեկացրել էինք, որ «Հայփոստը» վաճառքի է հանվել, նշել էինք նաև հավանական գնորդի անունը, և ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառավարությունից եկած մարդիկ և ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարում։ Աշխատակիցների շրջանում խուճապային տրամադրություններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել ևս, որ խոսք է գնում ընկերության վաճառքի, ապա և լուրջ կրճատումների մասին։

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին և ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգնած են ընդհանրապես աշխատանքը կորցնելու վտանգի առաջ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL