Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայից արձագանքել են շրջափակված Արցախի մասին ՀԱՕԿ նամակին

Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի նախագահն արձագանքել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նամակին:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական մեծ ընտանիքի ուշադրությունն էր հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա:

Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի նախագահը նշել է, որ թե կապահովի, որ նամակը փոխանցվի Արտաքին հարաբերությունների և համագործակցության զարգացման գրասենյակ:

ՀԱՕԿ-ը միջազգային հանրությանը տեղեկացրել էր Արցախի մեր հայրենակիցների կյանքին ու անվտանգությանը սպառնացող արհավիրքի մասին:

«Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ, 30 հազար երեխա կանգնած է սովի ու հյուծման վտանգի առջև, հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առոջղությունը: Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում»,- նշվել է ՀԱՕԿ նամակում

Ակնկալվում է նաև գործընկեր մյուս կառույցների արձագանքը:

Please enter a valid URL