Search
Close this search box.

Այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին. Արսեն Բաբայան

Երբ Վանաձորի ընտրված քաղաքապետի կալանավորումից օրեր անց Վանաձորի Ավագանին պետք է նիստ անցկացներ՝ իշխանությունը հայտարարեց, թե օրենսդրությունը չի նախատեսում այնպիսի կարգ, որը թույլ կտա Մամիկոն Ասլյանյանին ներկայացնել Ավագանու նիստին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Այդպիսի անհեթեթ պատճառաբանությամբ Մամիկոն Ասլանյանին զրկեցին իր իրավունքներից։

Այսօր նախկին պաշտպանության նախարաը, որը կալանքի տակ է, Ազգային ժողովում պատասխանում է քննիչ հանձնաժողովի հարցերին։

Հարց է առաջանում․ բա այդ ի՞նչ օրենքով եք Դավիթ Տոնոյանին բանտից հանել ու բերել այս քաղաքական շոուին»։

Please enter a valid URL