Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը շոկային գրառում է արել, պարզաբանելով թե 2020֊ի գարնանը, ի դեպ երբ երբ ՔՊ-ն ծաղում էր, ինքը ինչու լքեց ՔՊ-ն․
Վերջին կաթիլը կամ ինչո՞ւ 2020֊ի գարնանը որոշել էի ու Իմ քայլին տեղյակ պահել, որ հեռանում եմ․
Երեկվանից լրահոսումս ՔՊի ճոխ դրամահավաքի մասին լուրն է շրջանառվում` կապված առաջիկա Երևանի ընտրությունների հետ։
Ակամայից վերհիշեցի 2020֊ի գարնանը տեղի ունեցածը, որը, կարծում եմ, պիտի իմանան բոլոր այն մարդիկ, որ չեն հասկանում, թե ինչ մեղու էր ինձ կծել, որ կտրուկ փոխվել էր ՔՊ-ի հանդեպ վերաբերմունքս և որոշել էի «Իմ քայլ»-ից դուրս գալ` հենց իմ ջանքերով նախագիծը մտներ օրակարգ․ (պատերազմը ավելի շուտ մտավ օրակարգ և ջնջեց ամենը` անկարևոր դարձնելով ամեն բան)։
Առաջին հերթին հենց քպականներին է նվիրվում այս գրառումը, որոնց ականջները լցրել են, թե ես պաշտոն չստանալու համար էի նեղվել․ (ամեն մարդ` իր արշինով)։
Եվ այսպես, 2020 թվ․ գարուն։ Չնայած Քովիդ 18 մահաբեր վարակն արդեն տարածաշրջան էր հասել, ՔՊ-ն, այնուամենայնիվ «Այո»֊ի հանրաքվե էր ուզում աներ, որ ՍԴ-ն վերցնի։
Վարչությունից եկան ավագանու հետ հանդիպման, որ մեզ ներառեն քարոզելու գործում։ Հայտնեցին, որ Դվինում դրամահավաք երեկո է լինելու, որին ներկա լինելու համար պիտի բավականին` գոնե ինձ, համար մեծ գումար վճարենք։
Ասացի, որ շատ թանկ են որոշել մուտքի գինը ու ստացա պատասխան, որ եթե 20 թե 30 հազարից պակաս պիտի հանգանակեմ, գալուս իմաստը չկա։
«ԱՅՆՏԵՂ ԹՎԱՏԵՐԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ» նախադասությունը դեռ երկար էր զնգում ականջներիս մեջ։
Սա այն քաղաքական ուժն էր, որի սկզբունքն էր հազար հոգին հազար դրամ, 1+1+1 ))))
Մինչ այդ էլ տարբեր առիթներով համոզվելով, որ վիշապին սպանողը վիշապ է դառնում աչքիս առաջ, այլևս կասկած չկար, որ օրուէլյան հայտնի խոզերը սկսել են կոստյում կրել, երկու ոտքի վրա քայլել։
Պարզ էր դառնում նաև, թե ինչու բազմաթիվ խնդրանքներիս՝ հանդիպում կազմակերպել ՔՊ կորիզի հետ, որ կանխենք ՔՊ ավագանու և քաղաքապետի հարաբերությունների վերջնական խզումը, ասում էին՝ «ձեր մոտի քպականների միջոցով փոխանցիր»։
Ի դեպ, քպականներ, ինացեք, որ Հայկ Մարությանին հեռացնելու առաջին պլանը եփվում էր 2020֊ի գարնանը, երբ նա ՔՊ-ից դուրս չէր եկել։ Ինքն էլ չգիտի այդ մասին։ Առիթ չի եղել պատմելու։ Պարզապես, իմանալով, որ ներսում Մարությանի ամենաուժեղ քննադատն եմ, ինձ հարցնում էին «կմիանա՞մ իմփիչմենթին»։
Հա, ես կարող էի Մարությանին օր ու արև չտալ, ճակատ-ճակատի կռվել, բայց բացառապես, եթե կարծիքս քաղաքի կառավարման հարցում էր հակասում իր կարծիքին։ Բայց երբեք ոչ այս կամ այն տուսովկայի, կուտոկի շահերի համար։
Իմ կարծիքն այլևս ՔՊ-ին չէր հուզում։ Իմ հենարանի կարիքը չունեին, չէ՞ որ արդեն թվատերեր ունեին, որոնք ժամանակներով փորձված, ձայն բերող, իշխանությունը ցեմենտող, վերարտադրումն ապահովող գործոն էին։ Ո՞վ էի ես։ Ո՞ւմ էի այլևս պետք` կարծիքովս հանդերձ։
Էլ չեմ ասում, որ առանց մի գրամ ամոթի մի անգամ մեկն ասաց «դու ինձ նախանձում ես, որ ինձ բարձր պաշտոն են տվել»։ Ասաց ի պատասխան կռվիս, որ նորմալ չէ Աղվան Հովսեփյանի հետ միջոցառման լինելը։
Ասաց մեկը, որ գիտեր, թե ինչ պաշտոններ էին ինձ առաջարկել ու մերժում ստացել։
Ահա այդ ամենը կուտակվելով, հետն էլ խայտառակ, փնթի, այսրոպեական, իմպուլսիվ ձեռագիրը տեսնելով, ներսում իրար դեմ կազմակերպվող ոտքի տակ փորելուց զզվելով էլ եկել էի եզրահանգման, որ միասին շարունակել չենք կարող։
Դե իսկ պատերազմի, աշխարհաքաղաքական մատնոց ֆռցնոցի մասին չխոսեմ։ Այլ թեմա է։
Այսքանը … ԴԵՌ
Գիտեմ, ծանրամարս է։