Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս մեկ ցավալի լուր շրջափակված Արցախից

23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետեւանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, եւ սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, վիտամինների բացակայությունը, թերսնումը հղիության ծանր ընթացքը զուգորեցին նաեւ ծանր հոգեկան ապրումների հետ: Նա հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային:

«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր: Չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ»,- Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անին:

Անին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2:00-ին, զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, մեծ դժվարությամբ է հասել Ստեփանակերտ. «Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչեւ վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր»:

Please enter a valid URL