Search
Close this search box.

«Երեկվա վթարի ժամանակ երեխան չէր մահանա, եթե…». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա վթարի ժամանակ երեխան չէր մահանա, եթե քարսիթի մեջ լիներ։ Էդ պլյոնկի ու մնացած ոչ առաջնային խնդիրներին անդրադառնալու համար էս թեմայով զբաղվեք, դեռ քանի՞ երեխա պետք ա ավտովթարի զոհ դառնա, որ էդ անտեր քարսիթը դարձնեք ՊԱՐՏԱԴԻՐ ու էդ անտեր քարսիթի մաքսատուրքը կամ զրոյացնեք կամ էլ գոնե կոպեկներ դնեք, որ ամեն երեխայատեր մարդ կարողանա իրեն թույլ տալ առնել ու օգտագործել։
Խորհուրդ կտամ սրտից թույլ մարդիկ էդ նյութը չբացեն։ Երեխան եղել ա ծնողի գրկում ու վթարի հետևանքով գլուխը մարմնից կտրվել ա…
Երեխայատեր մարդիկ, էն անտերից պահեք ձեր մեքենայի մեջ»:

Please enter a valid URL